![]() |
|||||||||
Գլխավոր էջ | Մեր մասին | Հրապարակումներ | Նախագծեր | Այլ նյութեր | ![]() |
||||
Հետևեք մեզ․ | |||||||||
Youtube | |||||||||
Ընթացիկ նախագծեր | |||||||||
Սեպտեմբերի 26-ից 30-ը Երևանում և Արմավիրում կայացել են CRISP - Crisis Simulation for Peace կազմակերպության հետ համատեղ` Գերմանիայի արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ իրականացվող «Մեդիագրագիտության և ժողովրդավարական դիմակայունության առաջխաղացում» ծրագրի շրջանակում նախատեսված մեդիագրագիտության դասընթացների շարքի առաջին միջոցառումները։ Ծրագրի ընթացքում պլանավորված է նաև կազմակերպել համաժողով և առցանց քննարկումների շարք՝ նվիրված զինված հակամարտությունների և ՀՀ-ԵՄ համագործակցության վերաբերյալ ապատեղեկատվությանը, հակաժողովրդավարական քարոզչությունում ինքնության խնդիրների չարաշահմանը և սոցիալական ցանցերի դերին, ինչպես նաև հրապարակել նշված թեմաներով վերլուծական հոդվածներ։ Կկազմակերպվի նաև հայաստանյան փորձագետների այցը Գերմանիա։ | |||||||||
Իրականացված նախագծեր | |||||||||
Սեպտեմբերի 12-ից 25-ը Լիտվայի «Եվրոպայի տուն» կազմակերպության հետ համատեղ՝ Լիտվայի զարգացման համագործակցության և ժողովրդավարության առաջխաղացման ծրագրի օժանդակությամբ իրականացվող «Հասարակության դիմակայունության ամրապնդում՝ ռազմավարական հաղորդակցության հմտությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակում, կազմակերպվել է ռազմավարական հաղորդակցության դասընթաց պետական պաշտոնյաների համար։ ԴԻՏԵԼ | |||||||||
«Վիշեգրադյան քառյակի փորձի կիրառումը Հայաստանում խորացված բարեփոխումների համար» նախագիծն իրականացվել է 2022 թ․ հոկտեմբերից 2023 թ․ ապրիլ ընկած ժամանակահատվածում՝ Լեհաստանից, Չեխիայից, Սլովակիայից և Հունգարիայից գործընկերների հետ համագործակցությամբ։ Նախագծի նպատակն էր Հայաստանի կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով առաջնահերթություն համարվող որոշ ոլորտներում բարեփոխումներին նպաստելը՝ փորձագիտական քննարկումների և քաղաքականության համառոտագրերի միջոցով: ԴԻՏԵԼ | |||||||||
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2021․ նախընտրական ծրագրերի և քարոզչության վերլուծություն» նախագիծն իրականացվել է 2021 թ․ հունիս-սեպտեմբեր ժամանակահատվածում: ՔՀԿ և գործընկեր հետազոտողների կողմից վերլուծվել են մի շարք կուսակցությունների և դաշինքների արտաքին քաղաքականությանը վերաբերող ծրագրային դրույթները, քաղաքացիական հասարակության նկատմամբ դիրքորոշումները, ապատեղեկատվության տարածման որոշ առանձնահատկություններ, ինչպես նաև ատելության խոսքը, թշնամանք հրահրող, ռազմատենչ և վիրավորական հռետորաբանությունը։ Նախագծի արդյունքներն ամփոփվել են համանուն գրքում։ ՆԵՐԲԵՌՆԵԼ | ![]() |
||||||||
«Ապատեղեկատվության վերլուծություն և փորձագիտական կարողությունների զարգացում» նախագիծն իրականացվել է 2020 թ․ հոկտեմբերից 2021 թ․ ապրիլ ընկած ժամանակահատվածում։ Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, ետպատերազմյան իրավիճակը և տեղեկատվական դաշտում ընդհանուր իրավիճակը, ուսումնասիրվել են ապատեղեկատվության աղբյուրները, կիրառվող մեթոդներն ու դրանց հակազդելու միջազգային փորձը, ինչպես նաև կազմակերպվել են դասընթացներ՝ երիտասարդ փորձագետների և ուսանողների համար։ ԴԻՏԵԼ | |||||||||
«Վիշեգրադյան քառյակի փորձի կիրառումը Հայաստանում բարեփոխումների առաջխաղացման համար» նախագիծն իրականացվել է 2020 թ․ հուլիսից 2021 թ․ հունիս ընկած ժամանակահատվածում՝ Լեհաստանից, Չեխիայից, Սլովակիայից և Հունգարիայից գործընկերների հետ համագործակցությամբ։ Նախագծի նպատակն էր Հայաստանի կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով առաջնահերթություն համարվող որոշ ոլորտներում բարեփոխումներին նպաստելը` փորձագիտական քննարկումների և քաղաքականության համառոտագրերի միջոցով: ԴԻՏԵԼ | ![]() |
||||||||
«Ժողովրդավարական արժեքների ամրապնդում՝ համավարակին վերաբերող ապատեղեկատվությանը հակազդելով» նախագիծն իրականացվել է 2020 թ․ հուլիսից 2021 թ․ հունվար ընկած ժամանակահատվածում՝ Ռումինիայից և Լատվիայից գործընկերների հետ համագործակցությամբ և այլ փորձագետների ներգրավմամբ։ Նախագծի նպատակը կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ ապատեղեկատվության ու մանիպուլյատիվ հրապարակումների, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում՝ մասնավորապես Արևելյան Գործընկերության երկրներում, իրավիճակն ապակայունացնելու նպատակով կեղծ լուրերն ու քարոզչությունն օգտագործելու փորձերի մշտադիտարկումն ու վերլուծությունն էր: ԴԻՏԵԼ | |||||||||
«Հայաստանը Եվրոպայում» նախագծի հիմքում ընկած էր կառավարման համակարգի և ոլորտային բարեփոխումների իրականացման նպատակով Եվրամիության հետ համագործակցության, մասնավորապես Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված հնարավորությունների իրագործման կարևորության մասին պատկերացումը:
Նախագծի շրջանակում կազմակերպվել էին «Հայաստան-ԵՄ համագործակցության ներկա կարգավիճակը ու սպասվող զարգացումները» և «Եվրոպայում համակարգի փոփոխությունից 30 տարի անց. պատմական դասեր և ժամանակակից մարտահրավերներ ու հնարավորություններ» քննարկումները: Հետագա միջոցառումները չեղարկվել էին համաճարակի պատճառով, սակայն 2020 թ․ մարտից մինչև 2021 հունվար հրատարակվում էր «EaP Monthly Bulletin» անգլերեն ամսաթերթը, որում լուսաբանվում էին ԱլԳ երկրներում տեղի ունեցող որոշ իրադարձություններ: Ամսաթերթի թողարկումները 2020 և 2021 թթ․ հրապարակումների ցանկում են։ |
|||||||||
© 2019 - 2023 Քաղաքականության հետազոտական կենտրոն | Հետևեք մեզ․ | ||||||||
Youtube | |||||||||
Երևան 0011, Սերո Խանզադյանի փ. 119/1 հեռ․ 093 821185, էլ․ փոստ cps[at]centreforpolicystudies.org |