|
7-9.11.2024 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը Սոֆիայի տեղեկատվական անվտանգության համաժողովում հանդես է եկել Հայաստանում օտարեկրյա վնասակար տեղեկատվական ազդեցության մասին զեկույցով։
25.10.2024 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը վարել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կողմից Վիշեգրադյան քառյակի երկրներից գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող «Վիշեգրադյան քառյակի փորձի ուսումնասիրությունը Հայաստան-ԵՄ համագործակցության համար» ծրագրի բացման համաժողովը։
21.10.2024 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը Բրատիսլավայի Կոմենիուս համալսարանի դոցենտ Մաքսիմ Խիլկոյի հրավերով դասախոսություն է կարդացել հանրային և տնտեսական գիտությունների ֆակուլտետի ուսանողների համար։
13-15.10.2024 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Պրահայում կայացած Forum 2000 համաժողովին։
30.8-1.9.2024 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Պրահայում կայացած GLOBSEC համաժողովին։
27-28.6.2024 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Civic IDEA-ի կողմից Թբիլիսիում կազմակերպված «Ռազմավարական խառնաշփոթ մեծ տերությունների խաղատախտակում» համաժողովի ընթացքում տեղի ունեցած «Փոքր պետությունների համար տեղ փնտրելիս․ ռազմավարություններ համաշխարհային քաղաքականությունում ազդեցության ձեռքբերման համար» քննարկմանը։
16-18.5.2024 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Լվովի մեդիաֆորումին։
14.5.2024 ՔՀԿ-ի և Կովկասի միջազգային համալսարանի (Թբիլիսի) միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր։
4.4.2024 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումներին։
26.3.2024 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում տեղի ունեցած քննարկմանը՝ մարտի 23-ին և 24-ին Տավուշ կատարած այցի մասին։
22.3.2024 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մի խումբ գործընկեր փորձագետների հետ Եղեգնաձոր կատարած այցի ընթացքում հանդիպել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի և առաքելության այլ անդամների հետ։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
18.3.2024 ՔՀԿ-ն միացել է հասարակական կազմակերպությունների հայտարարությանը՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատներից հրաժարվելու անթույլատրելիության վերաբերյալ։
19.12.2023 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում տեղի ունեցած քննարկմանը՝ «Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթաց․ ընթացիկ փուլ» թեմայով։
9-10.11.2023 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը զեկույցով է հանդես եկել Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի կովկասյան հետազոտությունների ինստիտուտի կազմակերպած «Հարավային Կովկասը «Zeitenwende»-ին՝ «դարաշրջանային շրջադարձին» հետևած ժամանակահատվածում» թեմայով գիտաժողովում:
6-7.10.2023 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Civic IDEA-ի կողմից Թբիլիսիում կազմակերպված «Փոքր պետությունները փոփոխվող աշխարհակարգում» համաժողովի ընթացքում տեղի ունեցած «Ռուս-ուկրաինական պատերազմ․ ահագնացող ռիսկերը Չինաստանի համար» քննարկմանը։ ԴԻՏԵԼ (քննարկումը սկսվում է 2:22:49-ից)։
18-20.9.2023 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է WECHANGE-ի կողմից Բեռլինում կազմակերպված Երկխոսություն հանուն ապագայի 2023 «Արևելյան գործընկերության ապագան․ ժողովրդավարական և կայուն քաղաքացիական հասարակությունների հզորացում» համաժողովին։
2023 թ․ ապրիլի 19-ին տեղի ունեցավ ՔՀԿ 2-րդ արտահերթ ժողովը, որում քննարկվեցին հիմնադրումից ի վեր իրականացրած գործունեության հաշվետվությունները, ընթացիկ գործունեության և միջազգային համագործակցության խնդիրները և կանոնադրության նոր խմբագրությամբ հաստատումը։
Ժողովի որոշմամբ Արմեն Գրիգորյանն ընտրվեց ՔՀԿ նախագահ։
14-17.2.2023 Մի շարք պաշտոնյաների և փորձագետների հետ հանդիպումների նպատակով Սլովակիա կատարած այցի ընթացքում ՔՀԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը փետրվարի 14-ին և 15-ին Բանսկա Բիստրիցայի համալսարանում քննարկել է ապագա համագործակցության հնարավորությունները տնտեսագիտության ֆակուլտետի տարածաշրջանային զարգացման և հանրային տնտեսության ամբիոնի աշխատակիցների, Ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Յոզեֆ Միխալ Մինտալի և պրոռեկտոր պրոֆեսոր Պետեր Տերեմի հետ։
Փետրվարի 16-ին և 17-ին Բրատիսլավայում համագործակցության հնարավորությունները քննարկվել են MEMO 98-ի գործադիր տնօրեն Ռաստո Կուժելի, Սլովակիայի ազգային անվտանգության ծառայության կիբերանվտանգության բաժնի վարիչ գնդապետ Ռաստիսլավ Յանոտայի, Միջազգային վիշեգրադյան հիմնադրամի տնօրեն Պետր Մարեշի, Սլովակիայի արտաքին քաղաքականության ասոցիացիայի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Դուլեբայի, Հանրային քաղաքականության ինստիտուտի նախագահ Գրիգորի Մեսեժնիկովի, GLOBSEC ինստիտուտի Ժողովրդավարության և դիմակայունության կենտրոնի ավագ հետազոտող Կատարինա Կլինգովայի և Սլովակիայի միջազգային զարգացման գործակալության տնօրեն Տոմաշ Բոկորի հետ։ Սլովակիայի պաշտպանության նախարարության մի խումբ փորձագետների հետ քննարկվել են Հարավային Կովկասի անվտանգային զարգացումները՝ Ուկրաինայում պատերազմի համատեքստում, իսկ արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժնի երրորդ քարտուղար Մատեյ Դրոտարի հետ՝ վերջին շրջանի զարգացումները Հայաստանում և տարածաշրջանում։ Բացի այդ, Ուկրաինայում պատերազմի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա քննարկվել է Strategic Analysis կենտրոնի Երիտասարդ առաջնորդների ծրագրի մասնակիցների հետ։
Սլովակիա այցը տեղի ունեցավ Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ՝ Սևծովյան տարածաշրջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ փորձագետների շարժունակության հիմնադրամի շրջանակում։ Հիմնադրամը տնօրինում է Ռումինիայի հասարակական կազմակերպությունների ֆեդերացիան հանուն զարգացման՝ որպես Սևծովյան տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների ֆորումի գլխավոր կոորդինատոր՝ ԵՄ-ի ֆինանսավորմամբ 2022 թ․ հունվարից 2023 թ․ փետրվար իրականացվող «Քաղաքացիական հասարակության հնարավորությունների ընդլայնում՝ հանուն սևծովյան տարածաշրջանում համագործակցության» նախագծի շրջանակում։
28-29.11.2022 ՔՀԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է WECHANGE-ի կողմից Բեռլինում կազմակերպված «Երկխոսություն հանուն ապագայի․ ԵՄ-ում և Արևելյան գործընկերությունում դիմակայուն քաղաքացիական հասարակությունների ամրապնդում և ժողովրդավարությունների պաշտպանություն» համաժողովին՝ ելույթ ունենալով «Ռուսաստանի կայսերական նկրտումները փակուղում․ Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքները Արևելյան գործընկերության տարածաշրջանի և ԵՄ-ի համար» քննարկման ընթացքում։
3-5.9.2022 ՔՀԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է գերմանական Crisis Simulation for Peace e.V. (CRISP) կազմակերպության կազմակերպած «Մշակութային դիվանագիտությունը՝ ապատեղեկատվությանը հակազդելու միջոց» համաժողովին։
31․8․2022 Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի գործընկերների հրավերով ՔՀԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Հայաստան-Թուրքիա գործընթաց. տնտեսական չափում» քննարկմանը։
20․5․2022 ՔՀԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Տարտուի համալսարանում անցկացված Արևելյան գործընկերության թվային կառավարման 3-րդ համաժողովին՝ «Ապատեղեկատվությունը թվային դարաշրջանում. ազդեցությունը ժողովրդավարության, պետությունների և հասարակությունների վրա» թեմայով։
Հնարավոր է դիտել կոնֆերանսի տեսագրությունը․ առաջին խմբային քննարկումը 57:08 - 2:31:15 հատվածում է, Ա․ Գրիգորյանի ելույթը՝ 1:49:57 - 2:01:00 և 2:26:57 - 2:28:52:
29.7.2021 Ամփոփվեց Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի օժանդակությամբ իրականացված կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերի և քարոզչության վերլուծության ծրագիրը։ ՔՀԿ և գործընկեր հետազոտողների կողմից ներկայացվել և հանդիպման մասնակիցների հետ քննարկվել են արտաքին քաղաքականության վերաբերյալ մոտեցումների, նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում ապատեղեկատվության և ատելության խոսքի օգտագործման, քաղաքացիական հասարակության նկատմամբ քաղաքական ուժերի դիրքորոշումների մասին կատարված հետազոտությունները։
30.4.2021 ՔՀԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկի և «Strategic Analysis» կենտրոնի տնօրեն Յան Ցինգելի հետ քննարկել է Սլովակիայի օժանդակությամբ զարգացման ծրագրերի իրականացման հնարավորությունները։
17․2․2021 Արևելյան գործընկերության հետազոտական կառույցների ցանցի շրջանակում ՔՀԿ-ն Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի հետ համատեղ կազմակերպել է Հայաստանում օրենքի գերակայությանը նվիրված խորհրդակցություն ՀՀ և ԵՄ պաշտոնյաների, իրավաբանների և հասարակական գործիչների մասնակցությամբ։
Նմանատիպ խորհրդակցություններ տեղի են ունեցել նաև Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։ Արդյունքները կքննարկվեն ԵՄ-ում Պորտուգալիայի նախագահության ընթացքում կազմակերպվելիք ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում՝ փորձագիտական համաժողովում։
11․2․2021 ՔՀԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Freedom House-ի կազմակերպած «Ժամանակակից ընկալումները ժողովրդավարության, մարդու իրավունքների ու անվտանգության հարաբերակցության մասին հետպատերազմյան Հայաստանում: Ճշմարիտ, թե՞ կեղծ» քննարկմանը:
Դիտել տեսագրությունը կամ ներբեռնել համառոտագիրը
5․2․2021 ՔՀԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Մեդիա կենտրոնի կազմակերպած «2020 թվականի հակաարևմտյան, հակալիբերալ տրամադրությունները Կովկասում. պրոպագանդայի խոհանոցի ներսում» քննարկմանը։
26․1․2021 Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկը և դեսպանատան խորհրդական Պավոլ Պոպյակն այցելել են ՔՀԿ գրասենյակ: Քննարկվել են Սլովակիայի հետազոտական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները և այլ հարցեր:
Լրացուցիչ տեղեկություններ
30․12․2020 ՔՀԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Մեդիա կենտրոնի կողմից կազմակերպված «Դավադրության տեսությունը քաղաքական պայքարի գործիք» քննարկմանը:
3.12.2020 ՔՀԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը Բուխարեստի Քաղաքագիտության և կառավարման ազգային դպրոցի դասախոս Միրունա Տրոնկոտայի հրավերով մասնակցել է «Պատերազմ համավարակի ընթացքում․ ընթացիկ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» առցանց քննարկմանը։
19-23․11․2020 ՔՀԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի նախաձեռնությամբ ստեղծվող Արևելյան գործընկերության հետազոտական կենտրոնների ցանցի քննարկումներին:
3․11․2020 ՔՀԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը Բուխարեստի «New Europe College»-ի, Բեռլինի «Wissenschaftskolleg»-ի և Սանկտ-Գալենի համալսարանի Եվրոպայի կառավարման և մշակույթի հետազոտական կենտրոնի կազմակերպած «Մոխրագույնի երանգները․ սևծովյան տարածաշրջանում 18-րդ դարից գոյություն ունեցող ոչ ֆորմալ հարաբերությունների ուսումնասիրություն» համաժողովում հանդես է եկել «Հանցագործ աշխարհը ԽՍՀՄ-ում և ետխորհրդային տարածքում» զեկույցով:
28․2․2020 ՔՀԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի կազմակերպած «Youngsters’ Livelihoods and Movements in Peripheralised Regions» թեմայով կոնֆերանսում հանդես է եկել «Հայ երիտասարդությունը Թավշյա հեղափոխությունից առաջ և հետո» զեկույցով:
4․11․2019 ՔՀԿ-հ կազմակերպել է քննարկում «Եվրոպայում համակարգի փոփոխությունից 30 տարի անց. պատմական դասեր և ժամանակակից մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմայով:
7․10․2019 ՔՀԿ-ն Հայաստանի Գործատուների հանրապետական միության հետ համատեղ կազմակերպել է քննարկում Հայաստան-ԵՄ համագործակցության ներկա կարգավիճակի ու սպասվող զարգացումների վերաբերյալ:
|
|
|
|