CPS logo
Գլխավոր էջ Մեր մասին Հրապարակումներ Նախագծեր Այլ նյութեր ENGLISH
Հետևեք մեզ․
Facebook Twitter Youtube

Քաղաքականության հետազոտական կենտրոնը հետազոտական և հանրային քաղաքականության անկախ հաստատություն է:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ.

- ժողովրդավարական արժեքների առաջխաղացումը, ժողովրդավարական քաղաքական դիսկուրսի, բազմակարծության զարգացումը,
- օրենքի գերակայության և քաղաքացիական ազատությունների ապահովմանը նպաստելը, քաղաքացիների իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը,
- քաղաքացիական հասարակության զարգացումը՝ գիտելիքի տարածման, իրազեկման մակարդակի բարելավման և հասարակական-քաղաքական գործընթացներում հասարակության ակտիվ ներգրավվածությունը խթանելու միջոցով,
- պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատանքի հաշվետվողականության բարձրացմանը նպաստելը,
- ներքաղաքական և տարածաշրջանային իրավիճակի, հանրային կառավարման, սոցիալ-տնտեսական, մշակութային ու այլ խնդիրների, ինչպես նաև համապատասխան միջազգային փորձի ուսումնասիրությունը և դրա հիման վրա հասարակության տեղեկացումն ու քաղաքականության առաջարկների մշակումը,
- տնտեսության բարեփոխումներին և կայուն զարգացմանը նպաստելը, ազատ շուկայական տնտեսության խթանումը՝ իրազեկման, խորհրդատվության և ուսուցման միջոցով,
- տարածաշրջանային ու միջազգային համագործակցությանն ու ինտեգրմանը Հայաստանի ներգրավվածության խթանումը, խաղաղության ամրապնդմանը նպաստելը,
- Հայաստանում հասարակագիտական կարողությունների զարգացումը և տվյալ ոլորտում միջազգային համագործակցության զարգացումը, հայ և օտարերկրյա փորձագետների միջև համագործակցության խթանումը,
- երիտասարդ փորձագետների ունակությունների և ներուժի զարգացմանը նպաստելը:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է

- գիտահետազոտական աշխատանքի, համակողմանի մշտադիտարկման, վերլուծությունների և կանխատեսումների միջոցով,
- հանրային քաղաքականության ուղղորդման, առաջարկների մշակման միջոցով,
- հակամարտությունների կանխարգելմանն ու լուծմանն ուղղված գործունեության միջոցով,
- գիտաժողովների, սեմինարների, քննարկումների, դասընթացների և թրեյնինգների կազմակերպման միջոցով,
- հետազոտությունների արդյունքների ու փորձագետների տեսակետների հրապարակման միջոցով՝ կայքում հրապարակելու, էլեկտրոնային փոստով բաժանորդներին ուղարկվող տեղեկագրի, ասուլիսների և այլ միջոցներով:

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐԸ.

- անվտանգության հիմնահարցեր,
- տարածաշրջանային խնդիրներ,
- հակամարտություններ և խաղաղարարություն,
- ժողովրդավարացում, փոխակերպում և արդյունավետ կառավարում,
- քաղաքացիական հասարակություն,
- տնտեսություն և բիզնես,
- լրատվամիջոցների մշտադիտարկում:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2024 թ. մայիսի 14-ին ՔՀԿ-ի և Կովկասի միջազգային համալսարանի (Թբիլիսի) միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր։

2024-ից ՔՀԿ-ն միացել է Քաղաքացիական կրթության արևելաեվրոպական ցանցին։

ՔՀԿ-ն Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից Եվրոպական հանձնաժողովի օժանդակությամբ 2020 թ․ ստեղծված Արևելյան գործընկերության հետազոտական կառույցների ցանցի անդամ է։

ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը Յենայի համալսարանի սլավոնական լեզուների և կովկասագիտության ինստիտուտի կողմից իրականացվող «Դիմակայունությունը Հարավային Կովկասում․ ԵՄ-ի արտաքին քաղաքականության նոր մոտեցման հեռանկարները և մարտահրավերները» նախագծի գիտական խորհրդի անդամ է։


Կազմակերպության 2023 թ. գործունեության մասին հաշվետվությունը

Կազմակերպության 2022 թ. գործունեության մասին հաշվետվությունը

© 2019 - 2024 Քաղաքականության հետազոտական կենտրոն Հետևեք մեզ․
Facebook Twitter Youtube
Երևան 0011, Սերո Խանզադյանի փ. 119/1
հեռ․ 093 821185, էլ․ փոստ cps[at]centreforpolicystudies.org