CPS logo
Գլխավոր էջ Մեր մասին Հրապարակումներ Նախագծեր Այլ նյութեր ENGLISH
Հետևեք մեզ․
Facebook Twitter Youtube
Հանրային ծառայողների հմտությունների զարգացում․ հանրային քաղաքականության մշակում և գնահատում

2024 թ․ ապրիլի 8-ից 12-ը Միջազգային վիշեգրադյան հիմնադրամի օժանդակությամբ կազմակերպվեց դասընթաց «Res Publica» հիմնադրամի, Բուդապեշտի հանրային քաղաքականության վերլուծությունների ինստիտուտի, Քաղաքականության և հասարակության ինստիտուտի և «Ռազմավարական վերլուծություն» կենտրոնի փորձագետների մասնակցությամբ։ Տարբեր երկրների փորձից օրինակների կիրառմամբ կատարվել է Հայաստանում, Վիշեգրադյան քառյակի երկրներում և այլ երկրներում առկա մոտեցումների համեմատություն։

Դասընթացի մասնակիցները նաև քննարկում են ունեցել Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի, Սլովակիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկի և Լեհաստանի Հանրապետության դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի ղեկավար Մարչին Ռուժիցկու հետ՝ անդրադարձան մասնագիտական վերապատրաստման առկա կարիքների գնահատմանը և փորձագիտական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

Ծրագիրը նպաստել է Հայաստանում և Վիշեգրադյան քառյակի երկրներում մի շարք փորձագետների հետ արդեն իսկ հաստատված համագործակցության շրջանակների ընդլայնմանը, ինչպես նաև Հայաստանի պետական մարմինների հետ համագործակցությանը։

Visegrad Fund logo
Korean MFA logo
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Budapest Institute Institute for Politics and Society
Res Publica Foundation
Strategic Analysis
© 2019 - 2024 Քաղաքականության հետազոտական կենտրոն Հետևեք մեզ․
Facebook Twitter Youtube
Երևան 0011, Սերո Խանզադյանի փ. 119/1
հեռ․ 093 821185, էլ․ փոստ cps[at]centreforpolicystudies.org