CPS logo
Գլխավոր էջ Մեր մասին Հրապարակումներ Նախագծեր Այլ նյութեր ENGLISH
Հետևեք մեզ․
Facebook Twitter Youtube
Վիշեգրադյան քառյակի փորձի կիրառումը Հայաստանում բարեփոխումների առաջխաղացման համար

2021 թ․ հունիսի 16-ին ամփոփվեցին ծրագրի արդյունքները։ Միջոցառումը եզրափակվեց ընդունելությամբ և ոչ ֆորմալ քննարկմամբ՝ Սլովակիայի փոխդեսպան Պավոլ Պոպյակի և Լեհաստանի դեսպանատան առաջին քարտուղար Կշիշտոֆ Բարտչակի մասնակցությամբ։

Նախագծի նպատակն էր Հայաստանի կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով առաջնահերթություն համարվող որոշ ոլորտներում բարեփոխումներին նպաստելը` փորձագիտական քննարկումների և քաղաքականության համառոտագրերի միջոցով:

Նախագիծը ներառել էր 5 ոլորտ.

- Կենտրոնական Եվրոպայի երկրների քաղաքականությունն ու Արևելյան գործընկերության շրջանակում բարեփոխումներին օժանդակելը,
- քաղաքացիական անվտանգության ոլորտի բարեփոխում,
- առողջապահություն,
- այլընտրանքային էներգետիկայի զարգացում,
- ՏՏ ոլորտ, էլեկտրոնային կառավարում և տեղեկատվական հասարակություն
:

Թեմաներից յուրաքանչյուրի վերաբերյալ անցկացվել են առցանց սեմինարներ Վիշեգրադյան քառյակի երկրները ներկայացնող փորձագետների հետ, այնուհետև ՔՀԿ փորձագետների կողմից նախապատրաստվել են վերլուծություններ և քաղաքականության առաջարկներ, ինչպես նաև անցկացվել են քննարկումներ փորձագետների ու պաշտոնյաների մասնակցությամբ:

Visegrad Fund logo

The project is co-financed by the Governments of Czechia, Hungary, Poland and Slovakia through Visegrad Grants from International Visegrad Fund. The mission of the fund is to advance ideas for sustainable regional cooperation in Central Europe.

Grant #22010376
PROJECT PARTNERS
EUROPEUM
Euractiv.sk
Budapest Institute Visegrad Insight
Jagiellonian Club
Ծրագրի նյութերի ժողովածու
(օտարեկրյա փորձագետների հետ սեմինարների և պրեզենտացիաների նյութերը՝ անգլերեն, 2-5 մասերի եզրափակիչ քննարկումները, ամփոփիչ հոդվածները և ԶԼՄ-ների անդրադարձերը՝ հայերեն)
Մաս 1․ Վիշեգրադյան քառյակի երկրների քաղաքականությունը
1. «Արևելյան գործընկերություն. հայացք Լեհաստանից» սեմինարի (3/7/2020) տեսագրությունը, «Visegrad Insight» հանդեսի գլխավոր խմբագիր Վոյչեխ Պշիբիլսկու զեկույցը և դրանում ներկայացված հրապարակումը: 2. «Արևելյան գործընկերություն. հայացք Չեխիայից» սեմինարի (13/7/2020) տեսագրությունը` «EUROPEUM» Եվրոպական քաղաքականության ինստիտուտի փորձագետ Վերա Ժիհաչկովայի զեկույցով:
Չեխիայի փոխդեսպան Յան Պլեշինգերի բացման խոսքը նաև հրապարակվել է 1in.am-ում:
3. «Արևելյան գործընկերություն. հայացք Սլովակիայից» սեմինարի (22/7/2020) տեսագրությունը` Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկի բացման խոսքով և Սլովակիայի արտաքին քաղաքականության ասոցիացիայի ավագ փորձագետ Ալեքսանդր Դուլեբայի զեկույցով: 4. «Արևելյան գործընկերություն. հայացք Հունգարիայից» սեմինարի (24/7/2020) տեսագրությունը` Ռոբերտ Բոշի անվան Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի ու Կենտրոնական Ասիայի կենտրոնի ավագ փորձագետ Անդրաշ Ռացի զեկույցով:
Ծրագրի 1-ին մասի ամփոփում. «Արևելյան Գործընկերություն. Վիշեգրադյան քառյակի երկրների քաղաքականությունը» հոդվածը:
Մաս 2․ քաղաքացիական անվտանգության ոլորտի բարեփոխում
1. «Քաղաքացիական անվտանգության ոլորտի բարեփոխում» սեմինարի (8/2/2021) տեսագրությունը` Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Յան Պլեշինգերի բացման խոսքով և Չեխիայի կրիմինոլոգիայի ընկերակցության գործադիր մարմնի անդամ Պետր Պոյմանի զեկույցով, ինչպես նաև Պ․ Պոյմանի առաջարկած նյութերի ժողովածուն: 2. «Քաղաքացիական անվտանգության ոլորտի բարեփոխում» սեմինարի (22/2/2021) տեսագրությունը` Հայաստանում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկի բացման խոսքով և Սլովակիայի արտաքին քաղաքականության ասոցիացիայի ավագ փորձագետ Վլադիմիր Տարասովիչի զեկույցով, և Վ․ Տարասովիչի պրեզենտացիան։
Տե՛ս նաև «Արմենպրեսի» անդրադարձը սեմինարին և Սլովակիայի դեսպանատան գրառումը։
3. «Քաղաքացիական անվտանգության ոլորտի բարեփոխում» սեմինարի (23/4/2021) տեսագրությունը` Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետ Վոյչեխ Լորենցի պրեզենտացիայով։ 4. «ՀՀ զինված ուժերի կարգավիճակի և կառավարման սահմանադրական խնդիրները միջազգային փորձի համատեքստում» փորձագիտական քննարկման (21/5/2021) տեսագրությունը:
Ծրագրի 2-րդ մասի ամփոփում. «ՀՀ զինված ուժերի կարգավիճակի և կառավարման սահմանադրական խնդիրները միջազգային փորձի համատեքստում» հոդվածը:
Մաս 3․ առողջապահության ոլորտի բարեփոխում
1. Հունգարիայում առողջապահության ոլորտի բարեփոխման վերաբերյալ Բուդապեշտի հանրային քաղաքականության վերլուծությունների ինստիտուտի ավագ փորձագետ Բալաժ Վարադիի հետ քննարկման (15/2/2021) տեսագրությունը և Բ․ Վարադիի պրեզենտացիան: 2. Սլովակիայում առողջապահության ոլորտի բարեփոխման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի սոցիալական պաշտպանության կոմիտեի անդամ Մարտին Սմատանայի հետ քննարկման (5/5/2021) տեսագրությունը և Մ․ Սմատանայի պրեզենտացիան:
3. Լեհաստանում առողջապահության ոլորտի բարեփոխման վերաբերյալ Կրակովի Յագելոնյան համալսարանի Հանրային առողջապահության ինստիտուտի առողջապահության և կառավարման բաժնի պրոֆեսոր Միխալ Զաբդիր-Յամրոզի հետ քննարկման (19/5/2021) տեսագրությունը և Մ․ Զաբդիր-Յամրոզի պրեզենտացիան:
Հնարավոր է նաև ներբեռնել Մ․ Զաբդիր-Յամրոզի համահեղինակած մանրամասն զեկույցը Լեհաստանի առողջապահության համակարգի մասին և այլ նյութեր։
4. «Հայաստանի առողջապահության համակարգը. անցյալից դեպի ապագա» փորձագիտական քննարկման (16/6/2021) տեսագրությունը և պրեզենտացիան։
Ծրագրի 3-րդ մասի ամփոփում. «Հայաստանի առողջապահական համակարգը. անցյալից դեպի ապագա» հոդվածը:
Մաս 4. այլընտրանքային էներգետիկայի զարգացում
1. Էներգետիկայի ոլորտում Սլովակիայի քաղաքականության վերաբերյալ Euractiv.sk-ի խմբագիր Իռենա Յենչովայի մասնակցությամբ սեմինարի (9/2/2021) տեսագրությունը: 2. Էներգետիկայի ոլորտում Լեհաստանի քաղաքականության վերաբերյալ «Յագելոնյան ակումբի» վերլուծական կենտրոնի տնօրեն Պավել Մուշյալեկի մասնակցությամբ սեմինարի (25/2/2021) տեսագրությունը և Պ․ Մուշյալեկի պրեզենտացիան:
3. Էներգետիկայի ոլորտում Հունգարիայի փորձի վերաբերյալ Էներգետիկ քաղաքականության տարածաշրջանային հետազոտական կենտրոնի տնօրեն Լասլո Սաբոյի մասնակցությամբ սեմինարի (12/3/2021) տեսագրությունը։ 4. «Հայաստանում կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները» փորձագիտական քննարկման (6/4/2021) տեսագրությունը։
Տե՛ս նաև մասնակից փորձագետների պրեզենտացիաները․
  1. Վահան Սարգսյան․ ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը)
  2. Դավիթ Մուրադյան. Վերականգնվող էներգետիկան Հայաստանում
  3. Աստղինե Պասոյան. Հայաստանում էներգաարդյունավետության ներուժն ու զարգացման հեռանկարները
Ծրագրի 4-ին մասի ամփոփում. «Հայաստանում կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները» հոդվածը:
Մաս 5. ՏՏ ոլորտ, էլեկտրոնային կառավարում և տեղեկատվական հասարակություն
1. Լեհաստանի փորձի վերաբերյալ «Startup Hub Poland»-ի գործադիր տնօրեն Մաչեյ Սադովսկու մասնակցությամբ սեմինարի (22/2/2021) տեսագրությունը: 2. Չեխիայի փորձի վերաբերյալ Քաղաքականության և հասարակության ինստիտուտի գործադիր տնօրեն Շարկա Պրատի մասնակցությամբ սեմինարի (26/5/2021) տեսագրությունը և Շ․ Պրատի պրեզենտացիան:
3․ «Տեղեկատվական հասարակության ձևավորումը և էլեկտրոնային կառավարման արդյունավետ գործարկումը՝ Հայաստանում մասնակցային ժողովրդավարության զարգացման գրավական» փորձագիտական քննարկման (16/6/2021) տեսագրությունը: Ծրագրի 5-ին մասի ամփոփում. «Տեղեկատվական հասարակության ձևավորումը և էլեկտրոնային կառավարման արդյունավետ գործարկումը՝ Հայաստանում մասնակցային ժողովրդավարության զարգացման գրավական» հոդվածը:
© 2019 - 2024 Քաղաքականության հետազոտական կենտրոն Հետևեք մեզ․
Facebook Twitter Youtube
Երևան 0011, Սերո Խանզադյանի փ. 119/1
հեռ․ 093 821185, էլ․ փոստ cps[at]centreforpolicystudies.org