|
2024 թ. սեպտեմբերից-դեկտեմբեր ժամանակահատվածում իրականացված ծրագրի ընթացքում ավելի քան 500 մասնակիցներ՝ ուսանողներ, միջնակարգ և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներ, մարզերում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և տարբեր համայնքների բնակիչներ, ծանոթացան թյուր և կեղծ տեղեկատվության տեսակներին, դրանց դեմ պայքարի ընդհանուր կանոններին, ապատեղեկատվությունն իդենտիֆիկացնելու և դրա հետևանքների դեմ պայքարելու եղանակներին, ժամանակակից տեղեկատվական հոսքերում անվտանգ վարքագծային կանոնների դրսևորմանը՝ մեդիագրագիտության կանոնների պահպանմամբ՝ թիմային աշխատանքի և դերախաղի միջոցով։
Հայաստանից 19 հասարակական ակտիվիստների և փորձագետների նաև մասնակցեցին Բեռլինում կազմակերպված «Մեդիագրագիտության խթանումը լայն հանրության շրջանում» խորագրով դասընթացին, որը նվիրված էր տեղակատվական հոսքերի առանձնահատկություններին, թվային տիրույթում ապատեղեկատվության առաջացման և տարածման մարտահրավերներին, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային փորձի ներկայացմանը։ ՀՀ դեսպանատանը խմբին նաև հյուրընկալեց Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։
ՔՀԿ թիմը նաև հանդիպումներ ունեցավ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի, Բունդեսթագում Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության զարգացման քաղաքականության հարցերով խոսնակ Թիլ Մանսմանի, և ԱԳՆ Ռազմավարական հաղորդակցության վարչության ղեկավարի տեղակալ Սվանտե Կորտեմայերի և Արևելյան գործընկերության ծրագրի մշակութային, սոցիալական և մեդիա հարաբերությունների ներկայացուցիչ Մարիետ Պֆիստերի հետ։ Ծավալուն և բովանդակալից զրույցները նվիրված էին ՔՀԿ ընթացիկ ծրագրերին և առաքելությանը, ինչպես նաև տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին և դրանց շուրջ Հայաստանի և Գերմանիայի դերին ու դիրքորոշմանը։ Կողմերն ընդգծեցին նման հանդիպումների պարբերական կազմակերպման երկկողմ պատրաստակամության կարևորությունը, ինչը տալիս է հնարավորություն ծանոթանալ Հայաստանում քաղաքացիական հասարակության գործունեության հիմնական ուղղություններին և զարգացման հիմնական մարտահրավերներին՝ միևնույն ժամանակ բացահայտելով եվրոպական քաղաքական ինստիտուտների և պետական մարմինների հետ փոխգործակցության հնարավորությունները։
|
|
ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ |