Գլխավոր էջ | Մեր մասին | Հրապարակումներ | Նախագծեր | Այլ նյութեր | |||||
Հետևեք մեզ․ | |||||||||
Youtube | |||||||||
Մեդիագրագիտության և ժողովրդավարական դիմակայունության առաջխաղացում | |||||||||
Ծրագրի շրջանակում կազմակերպվել են մեդիագրագիտության դասընթացներ․ սեպտեմբերի 26-ին՝ Երևանում, սեպտեմբերի 30-ին՝ Արմավիրում, հոկտեմբերի 14-ին և 15-ին՝ Գյումրիում՝ մասնակիցների երկու խմբերի հետ, նոյեմբերի 25-ին՝ Իջևանում, նոյեմբերի 26-ին՝ Թալինում, դեկտեմբերի 16-ին՝ Մասիսում, դեկտեմբերի 17-ին՝ Վանաձորում, և դեկտեմբերի 26-ին՝ դարձյալ Երևանում։ Դասընթացների 175 մասնակից՝ դասավանդողներ, երիտասարդ ակտիվիստներ և ուսանողներ, ստացել են հավաստագրեր։ |
ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ | ||||||||
ԾՐԱԳՐԻ ԴՈՆՈՐ | |||||||||
Ծրագրի նյութերի ժողովածու | |||||||||
Առնչվող այլ նյութեր | |||||||||
Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել «Ապատեղեկատվություն և կեղծ խոսույթներ․ հիբրիդային սպառնալիքներ» համաժողովը, որը հեռարձակվել է 1in.am-ի կողմից։ Համաժողովի առաջին նիստի՝ «Անվտանգության հակադրումը ժողովրդավարությանը․ քաղաքական իրավիճակի և արտաքին քաղաքականության վերաբերյալ կեղծ խոսույթները» թեմայով մասնակիցների ելույթները նաև հրապարակվել են «Առավոտ» օրաթերթում՝ դեկտեմբերի 12-ին և դեկտեմբերի 13-ին։ Դեկտեմբերի 15-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի է ունեցել «Ժողովրդավարություն և անվտանգություն» թեմայով փորձագիտական քննարկումը՝ գործընկեր փորձագետների մասնակցությամբ։ Լույս է տեսել «Ժողովրդավարական դիմակայունության առաջխաղացում» հոդվածաշարը, որում ներառվել են վերլուծական հոդվածներ ՀՀ-ԵՄ համագործակցության վերաբերյալ ապատեղեկատվության, հակաժողովրդավարական քարոզչությունում ինքնության խնդիրների չարաշահման և սոցիալական ցանցերի դերի մասին հոդվածներ։ |
Disinformation Resilience Index in Central and Eastern Europe 2021, including chapters concerning Visegrad Four and Eastern Partnership states (the chapters review some of the relevant studies in the field of countering disinformation since 2018, political and economic relationships with Russia and China, the media landscape, the changes in the legal and institutional framework, and the responses to disinformation by media and civil society. |
||||||||
Համաժողովների տեսանյութերը | |||||||||
5/12/2023 «Ապատեղեկատվություն և կեղծ խոսույթներ․ հիբրիդային սպառնալիքներ» համաժողով: | |||||||||
11/12/2023 Առցանց քննարկում հայաստանյան և օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ․ «Սոցիալական ԶԼՄ-ների դերը ապատեղեկատվության սկզբնավորման և տարածման գործում»։ | |||||||||
18/12/2023 Առցանց քննարկում հայաստանյան և օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ․ «ՀՀ-ԵՄ համագործակցության վերաբերյալ ապատեղեկատվությունը և կեղծ խոսույթները» թեմայով։ | |||||||||
© 2019 - 2024 Քաղաքականության հետազոտական կենտրոն | Հետևեք մեզ․ | ||||||||
Youtube | |||||||||
Երևան 0011, Սերո Խանզադյանի փ. 119/1 հեռ․ 093 821185, էլ․ փոստ cps[at]centreforpolicystudies.org |