1-2.12.2025 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից կազմակերպված «ԵՄ-ի փոխկապակցվածության օրակարգը՝ պատասխան Արևելյան հարևանության տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրավիճակին» թեմայով փորձագիտական քննարկմանը։
29.11.2025 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը տեսակապով մասնակցել է Բուխարեստի անվտանգության կոնֆերանսին՝ ներկայացնելով «Տեղեկատվական անվտանգության ռիսկերը և առաջիկա բախտորոշ ընտրությունները Հայաստանում»։
17.11.2025 ՔՀԿ-ի և Alliance4Europe կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Ապատեղեկատվությանը հակազդելու ցանց» նախագծի շրջանակում համագործակցության վերաբերյալ։
Հոկտեմբերի 20-21-ին Երևանում, իսկ այնուհետև՝ 23-24-ին Գորիսում «Հայաստանում ապատեղեկատվության հետ առնչվող սպառնալիքների նկատմամբ քաղաքացիական հասարակության կառույցների դիմակայունության զարգացում» ծրագրի շրջանակում տեղի ունեցան «Ինչպե՞ս է քաղաքացիական հասարակությունը կառուցում դիմակայունություն՝ ընդդեմ ապատեղեկատվության» թեմայով դասընթացներ՝ քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների համար։
Ծրագիրը հնարավորություն է ընձեռել շարունակելու 2023-ից «Եվրոպայի տուն» կազմակերպության հետ ընթացող համագործակցությունը՝ Լիտվայի զարգացման համագործակցության և ժողովրդավարության առաջխաղացման ծրագրի օժանդակությամբ։
12-14.10.2025 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Պրահայում կայացած Forum 2000 համաժողովին։
12-14.6.2025 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Պրահայում կայացած GLOBSEC համաժողովին։
10.6.2025 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանի հոդվածը ներառվել է Ռումինիայի եվրոպական ինստիտուտի «Գեոտնտեսական կամուրջների կառուցում՝ ԵՄ-Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա. հնարավորություններ Ռումինիայի համար» զեկույցում (անգլերեն)։
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԴԻՏԵԼ
«Հասարակական դիմակայունության զարգացում․ ներառական կառավարում և ռազմավարական հաղորդակցություն» ծրագրի գործընկեր փորձագետ Դալյա Բանկաուսկայտեի հարցազրույցը (ռուսերեն)։
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԸՆԹԵՐՑԵԼ
2024 թ. լույս տեսած «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ապատեղեկատվության դիմակայունության ցուցիչ» գիրքը (անգլերեն)։
«Ժամանակակից տեղեկատվական դաշտի ընկալումը» գիրքը (անգլերեն):