|
Քաղաքականության հետազոտական կենտրոնի և Վիադրինա եվրոպական համալսարանի «սովորիր և բացահայտիր» ծրագրի շրջանակում հունիսի 20-ից 27-ը դպրոցների և քոլեջների սովորողների խումբն այցելել է Գերմանիա։
Հունիսի 22-ին և 23-ին մասնակիցները ներկա էին պրեզենտացիաների՝ Վիադրինա եվրոպական համալսարանում ուսման հնարավորությունների մասին, այցելել են գրադարան և թվային ոլորտի ուսումնասիրությունների կենտրոն, և ներկա են գտնվել վերջինիս, ինչպես նաև մշակութաբանության, տնտեսագիտության և իրավագիտության ֆակուլտետների դասախոսություններին՝ 4 դասախոսություն (գերմաներեն կամ անգլերեն) յուրաքանչյուր մասնակցի ընտրությամբ։ Տեղի է ունեցել նաև կարճատև տուր Օդերի Ֆրանկֆուրտում և սահմանամերձ հատվածում։
Մյուս օրերին խումբը Բեռլինում այցելել է Ազգային հին պատկերասրահը, Կիրառական արվեստի թանգարանը, Ռայխստագի շենքը՝ նիստերի դահլիճը (շոգի պատճառով տանիքը՝ ապակե գմբեթով և քաղաքի պանորամայով, փակ էր այցելուների համար), և մի քանի տեսարժան վայրեր, ինչպես նաև ՀՀ դեսպանատուն՝ հանդիպելով դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ։ Պոտսդամում այցելել էինք Սանսուսի դղյակը և պատկերասրահը։
Շուտով կհայտարարվի նմանատիպ նոր ծրագրերի մասին։
Photo credit: Maria Krug-Firstbrook

|
|
|
|