CPS logo
Գլխավոր էջ Մեր մասին Հրապարակումներ Նախագծեր Այլ նյութեր ENGLISH
Հետևեք մեզ․
Facebook Twitter Youtube

ՆՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

23․5․2023 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանի հարցազրույցն «Առավոտ» օրաթերթին․ «Մոսկվային եւ Բաքվին արագ պետք է շոշափելի արդյունք՝ Սյունիքի միջանցքի հարցով»։

18.5.2023 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանի հարցազրույցը 1in.am-ի հետ. «Եթե չենք երկխոսում, երրորդ կողմն է մեր փոխարեն պայմանավորվում. Հունգարիայի հետ դրական օրակարգ առաջխաղացնելը ՀՀ համար օգտակար կլինի»:

Միջազգային վիշեգրադյան հիմնադրամի և Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ի օժանդակությամբ իրականացվող «Վիշեգրադյան քառյակի փորձի կիրառումը Հայաստանում խորացված բարեփոխումների համար» ծրագիրը եզրափակվեց փորձագետների կողմից նախապատրաստված համառոտագրերի հրապարակմամբ և կատարված հետազոտությունների թեմաներին առնչվող հանրային քննարկումներով։ Ծրագրի բոլոր նյութերին հնարավոր է ծանոթանալ ծրագրի էջում։

19․4․2023 Տեղի ունեցավ ՔՀԿ 2-րդ արտահերթ ժողովը, որում քննարկվեցին հիմնադրումից ի վեր իրականացրած գործունեության հաշվետվությունները, ընթացիկ գործունեության և միջազգային համագործակցության խնդիրները և կանոնադրության նոր խմբագրությամբ հաստատումը։
Ժողովի որոշմամբ Արմեն Գրիգորյանն ընտրվեց ՔՀԿ նախագահ։

10․3․2023 ՔՀԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանի հարցազրույցն «Առավոտ» օրաթերթին․ «Ռուս-հայ-ադրբեջանական հանդիպումներն առկա լարվածությունը մեղմելու փոխարեն կարող են հանգեցնել նոր տարածքային եւ այլ կորուստների»։

10․3․2023 ՔՀԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանի մեկնաբանություններն առկա քաղաքական իրավիճակի մասին․ «Հիբրիդային մարտավարության տարրերից է ապոկալիպտիկ կանխատեսումներ անելը»։

14-17․2․2023 Մի շարք պաշտոնյաների և փորձագետների հետ հանդիպումների նպատակով Սլովակիա կատարած այցի ընթացքում ՔՀԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը փետրվարի 14-ին և 15-ին Բանսկա Բիստրիցայի համալսարանում քննարկել է ապագա համագործակցության հնարավորությունները տնտեսագիտության ֆակուլտետի տարածաշրջանային զարգացման և հանրային տնտեսության ամբիոնի աշխատակիցների, Ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Յոզեֆ Միխալ Մինտալի և պրոռեկտոր պրոֆեսոր Պետեր Տերեմի հետ։
Փետրվարի 16-ին և 17-ին Բրատիսլավայում համագործակցության հնարավորությունները քննարկվել են MEMO 98-ի գործադիր տնօրեն Ռաստո Կուժելի, Սլովակիայի ազգային անվտանգության ծառայության կիբերանվտանգության բաժնի վարիչ գնդապետ Ռաստիսլավ Յանոտայի, Միջազգային վիշեգրադյան հիմնադրամի տնօրեն Պետր Մարեշի, Սլովակիայի արտաքին քաղաքականության ասոցիացիայի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Դուլեբայի, Հանրային քաղաքականության ինստիտուտի նախագահ Գրիգորի Մեսեժնիկովի, GLOBSEC ինստիտուտի Ժողովրդավարության և դիմակայունության կենտրոնի ավագ հետազոտող Կատարինա Կլինգովայի և Սլովակիայի միջազգային զարգացման գործակալության տնօրեն Տոմաշ Բոկորի հետ։ Սլովակիայի պաշտպանության նախարարության մի խումբ փորձագետների հետ քննարկվել են Հարավային Կովկասի անվտանգային զարգացումները՝ Ուկրաինայում պատերազմի համատեքստում, իսկ արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժնի երրորդ քարտուղար Մատեյ Դրոտարի հետ՝ վերջին շրջանի զարգացումները Հայաստանում և տարածաշրջանում։ Բացի այդ, Ուկրաինայում պատերազմի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա քննարկվել է Strategic Analysis կենտրոնի Երիտասարդ առաջնորդների ծրագրի մասնակիցների հետ։
Սլովակիա այցը տեղի ունեցավ Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ՝ Սևծովյան տարածաշրջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ փորձագետների շարժունակության հիմնադրամի շրջանակում։ Հիմնադրամը տնօրինում է Ռումինիայի հասարակական կազմակերպությունների հանուն զարգացման ֆեդերացիան՝ որպես Սևծովյան տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների ֆորումի գլխավոր կոորդինատոր՝ ԵՄ-ի ֆինանսավորմամբ 2022 թ․ հունվարից 2023 թ․ փետրվար իրականացվող «Քաղաքացիական հասարակության հնարավորությունների ընդլայնում՝ հանուն սևծովյան տարածաշրջանում համագործակցության» նախագծի շրջանակում։

6․2․2023 ՔՀԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է :Բուն TV-ի «Դետեկտոր» փոդքասթի թողարկմանը՝ քննարկելով թավշյա հեղափոխությունները, դրանց առաջացման նախապայմանները և դրանց մասին տարածվող մանիպուլյատիվ թեզերը։

ՔՀԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է WECHANGE-ի կողմից Բեռլինում նոյեմբերի 28-29-ին կազմակերպած «Երկխոսություն հանուն ապագայի․ ԵՄ-ում և Արևելյան գործընկերությունում դիմակայուն քաղաքացիական հասարակությունների ամրապնդում և ժողովրդավարությունների պաշտպանություն» կոնֆերանսին՝ ելույթ ունենալով «Ռուսաստանի կայսերական նկրտումները փակուղում․ Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքները Արևելյան գործընկերության տարածաշրջանի և ԵՄ-ի համար» քննարկման ընթացքում։

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԴԻՏԵԼ

Ապրիլի 27-ին Մեդիա կենտրոնում անցկացվեց քննարկում թվայնացման օրակարգի և կիբերանվտանգության մասին։
Քննարկումը տեղի ունեցավ Միջազգային վիշեգրադյան հիմնադրամի և Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ի օժանդակությամբ իրականացվող ծրագրի շրջանակում:

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԸՆԹԵՐՑԵԼ

«Ժամանակակից տեղեկատվական դաշտի ընկալումը» գիրքը (անգլերեն):

«Չորս պատմություն իշխանության մասին» գիրքը։

«2021 թ․ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ապատեղեկատվության դիմակայունության ցուցիչ» գիրքը (անգլերեն)։

© 2019 - 2023 Քաղաքականության հետազոտական կենտրոն Հետևեք մեզ․
Facebook Twitter Youtube
Երևան 0011, Սերո Խանզադյանի փ. 119/1
հեռ․ 091 655183, էլ․ փոստ cps[at]centreforpolicystudies.org