CPS logo
Գլխավոր էջ Մեր մասին Հրապարակումներ Նախագծեր Այլ նյութեր ENGLISH
Հետևեք մեզ․
Facebook Twitter Youtube

ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1.2025 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ համագործակցության մասին քննարկմանը 1in.am լրատվականում։


14.12.2024 Եզրափակվեց Գերմանիայի արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ «Ճգնաժամային մոդելավորում հանուն խաղաղության» կազմակերպության հետ համատեղ իրականացված «Մեդիագրագիտության խթանումը լայն հանրության շրջանում» ծրագիրը։
Ծրագրի ընթացքում ավելի քան 500 մասնակիցներ՝ ուսանողներ, միջնակարգ և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներ, մարզերում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և տարբեր համայնքների բնակիչներ, ծանոթացան թյուր և կեղծ տեղեկատվության տեսակներին, դրանց դեմ պայքարի ընդհանուր կանոններին, ապատեղեկատվությունն իդենտիֆիկացնելու և դրա հետևանքների դեմ պայքարելու եղանակներին, ժամանակակից տեղեկատվական հոսքերում անվտանգ վարքագծային կանոնների դրսևորմանը՝ մեդիագրագիտության կանոնների պահպանմամբ՝ թիմային աշխատանքի և դերախաղի միջոցով։
Հայաստանից 19 հասարակական ակտիվիստների և փորձագետների նաև մասնակցեցին Բեռլինում կազմակերպված «Մեդիագրագիտության խթանումը լայն հանրության շրջանում» խորագրով դասընթացին, որը նվիրված էր տեղակատվական հոսքերի առանձնահատկություններին, թվային տիրույթում ապատեղեկատվության առաջացման և տարածման մարտահրավերներին, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային փորձի ներկայացմանը։ ՀՀ դեսպանատանը խմբին նաև հյուրընկալեց Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։ ՔՀԿ թիմը նաև հանդիպումներ ունեցավ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի, Բունդեսթագում Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության զարգացման քաղաքականության հարցերով խոսնակ Թիլ Մանսմանի, և ԱԳՆ Ռազմավարական հաղորդակցության վարչության ղեկավարի տեղակալ Սվանտե Կորտեմայերի և Արևելյան գործընկերության ծրագրի մշակութային, սոցիալական և մեդիա հարաբերությունների ներկայացուցիչ Մարիետ Պֆիստերի հետ։ Ծավալուն և բովանդակալից զրույցները նվիրված էին ՔՀԿ ընթացիկ ծրագրերին և առաքելությանը, ինչպես նաև տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին և դրանց շուրջ Հայաստանի և Գերմանիայի դերին ու դիրքորոշմանը։ Կողմերն ընդգծեցին նման հանդիպումների պարբերական կազմակերպման երկկողմ պատրաստակամության կարևորությունը, ինչը տալիս է հնարավորություն ծանոթանալ Հայաստանում քաղաքացիական հասարակության գործունեության հիմնական ուղղություններին և զարգացման հիմնական մարտահրավերներին՝ միևնույն ժամանակ բացահայտելով եվրոպական քաղաքական ինստիտուտների և պետական մարմինների հետ փոխգործակցության հնարավորությունները։


29-30.11.2024 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Բուխարեստի անվտանգության կոնֆերանսին։


27.11.2024 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Վարշավայում տեղի ունեցած «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ապատեղեկատվության դիմակայունության ցուցիչ» գրքի նոր թողարկման շնորհանդեսին։
Գիրքը լույս է տեսել Եվրասիայի պետությունների անցումային շրջանի հետազոտությունների կենտրոնի (Լեհաստան) փորձագետների խմբագրմամբ՝ Միջազգային վիշեգրադյան հիմնադրամի օժանդակությամբ։ Շարունակելով 2018 և 2021 թթ․ հրապարակված նույնանուն հրապարակումների շարքը, այն անդրադառնում է Արևելյան Գործընկերության երկրներում, ինչպես նաև Լեհաստանում, Հունգարիայում, Չեխիայում և Սլովակիայում ապատեղեկատվության հետ կապված իրավիճակին։ Այն կարելի է անվճար ներբեռնել, ինչպես նաև ծանոթանալ հայերեն ամփոփագրին։


7-9.11.2024 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը Սոֆիայի տեղեկատվական անվտանգության համաժողովում հանդես է եկել Հայաստանում օտարեկրյա վնասակար տեղեկատվական ազդեցության մասին զեկույցով։


25.10.2024 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը վարել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կողմից Վիշեգրադյան քառյակի երկրներից գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող «Վիշեգրադյան քառյակի փորձի ուսումնասիրությունը Հայաստան-ԵՄ համագործակցության համար» ծրագրի բացման համաժողովը։


21.10.2024 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը Բրատիսլավայի Կոմենիուս համալսարանի դոցենտ Մաքսիմ Խիլկոյի հրավերով դասախոսություն է կարդացել հանրային և տնտեսական գիտությունների ֆակուլտետի ուսանողների համար։


13-15.10.2024 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Պրահայում կայացած Forum 2000 համաժողովին։


«Հասարակական դիմակայունության զարգացում․ ներառական կառավարում և ռազմավարական հաղորդակցություն» ծրագրի շրջանակում սեպտեմների 26-ից հոկտեմբերի 3-ը կազմակերպվեց երեք դասընթաց՝ Կապանում, Գյումրիում և Երևանում։ Ծրագրի գործընկեր փորձագետ, Վիլնյուսի համալսարանի կոմունիկացիայի ֆակուլտետի դոցենտ Դալյա Բանկաուսկայտեն նաև հարցազրույց է տվել 1in.am-ին (տեսանյութը՝ ռուսերեն)։
Ծրագիրը հիմնվել էր 2023 թ․ «Եվրոպայի տուն» կազմակերպության հետ համատեղ՝ Լիտվայի զարգացման համագործակցության և ժողովրդավարության առաջխաղացման ծրագրի օժանդակությամբ կազմակերպված պետական պաշտոնյաների համար ռազմավարական հաղորդակցության դասընթացի փորձի վրա։

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԴԻՏԵԼ

«Հասարակական դիմակայունության զարգացում․ ներառական կառավարում և ռազմավարական հաղորդակցություն» ծրագրի գործընկեր փորձագետ Դալյա Բանկաուսկայտեի հարցազրույցը (ռուսերեն)։

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԸՆԹԵՐՑԵԼ

«Ժամանակակից տեղեկատվական դաշտի ընկալումը» գիրքը (անգլերեն):

«Չորս պատմություն իշխանության մասին» գիրքը։

«2021 թ․ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ապատեղեկատվության դիմակայունության ցուցիչ» գիրքը (անգլերեն)։

© 2019 - 2025 Քաղաքականության հետազոտական կենտրոն Հետևեք մեզ․
Facebook Twitter Youtube
Երևան 0011, Սերո Խանզադյանի փ. 119/1
հեռ․ 093 821185, էլ․ փոստ cps[at]centreforpolicystudies.org