Ծրագրի նպատակը կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ ապատեղեկատվության ու մանիպուլատիվ հրապարակումների, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում՝ մասնավորապես Արևելյան Գործընկերության երկրներում իրավիճակն ապակայունացնելու նպատակով կեղծ լուրերն ու քարոզչությունն օգտագործելու փորձերի մշտադիտարկումն ու վերլուծությունն է: Ծրագրի շրջանակում կկատարվի համաճարակի համատեքստում էլեկտրոնային ու սոցիալական մեդիայի միջոցով մանիպուլացիաների համեմատական վերլուծություն՝ հաշվի առնելով ընդհանուր պատկերն ու առանձին երկրներում կիրառվող մեթոդներն, ինչպես նաև քարոզչությունն իրականացնողների միջև կապերը:
Նախագիծն իրականացվում է Անվտանգության և գլոբալ խնդիրների փորձագետների ասոցիացիայի (Ռումինիա) և Լատվիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետ համատեղ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք հետևել մեր կայքին, ինչպես նաև Ֆեյսբուքում ու Թվիտերում գրառումներին, կամ կապվել ծրագրի համակարգողի հետ:
ԾՐԱԳՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ
31/7/2020 1in.am-ի անդրադարձը «ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ դավադրության տեսությունները որպես ԵՄ-ում և ԱլԳ երկրներում հիբրիդային սպառնալիքների բաղադրիչ» միջազգային համաժողովին:
Հայ և լատվիացի փորձագետների հոդվածները «EaP Monthly Bulletin» ամսաթերթի հուլիսյան համարում, ռումինացի փորձագետների հոդվածն ամբողջությամբ:
9/9/2020 Ծրագրի գործընկեր, Անվտանգության և գլոբալ խնդիրների փորձագետների ասոցիացիայի (Ռումինիա) տնօրեն Անջելա Գրամադայի հարցազրույցը 1in.am-ի հետ համավարակի պայմաններում քաղաքացիական հասարակության դերի մասին:
«EaP Monthly Bulletin» ամսաթերթի հոկտեմբերյան համարում հրապարակվել է ծրագրի շրջանակում նախապատրաստված 4 հոդված:
ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ