CPS logo
Գլխավոր էջ Մեր մասին Հրապարակումներ Նախագծեր Այլ նյութեր ENGLISH
Հետևեք մեզ․
Facebook Twitter Youtube

ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

26.12.2025 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանի մեկնաբանությունը լյուստրացիայի հնարավորության վերաբերյալ։


1-2.12.2025 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից կազմակերպված «ԵՄ-ի փոխկապակցվածության օրակարգը՝ պատասխան Արևելյան հարևանության տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրավիճակին» թեմայով փորձագիտական քննարկմանը։


29.11.2025 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը տեսակապով մասնակցել է Բուխարեստի անվտանգության կոնֆերանսին՝ ներկայացնելով «Տեղեկատվական անվտանգության ռիսկերը և առաջիկա բախտորոշ ընտրությունները Հայաստանում»։


17.11.2025 ՔՀԿ-ի և Alliance4Europe կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Ապատեղեկատվությանը հակազդելու ցանց» նախագծի շրջանակում համագործակցության վերաբերյալ։


13-14.11.2025 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը և հետազոտող Վիկտորյա Մելքոնյանը, որպես Վարշավայի եվրոատլանտյան ամառային ակադեմիայի (WEASA) շրջանավարտներ, ներկայացրել են կազմակերպության աշխատանքը ծրագրի 2025 թ․ շրջանավարտ, մարդու իրավունքների փորձագետ Էկա Մամրիկիշվիլիի հետ քննարկման ընթացքում՝ Հայաստանում մամուլի ազատությանը, մեդիագրագիտությանը և տեղեկատվական դիմակայունությանը նվիրված նրա ուսումնական այցի շրջանակներում։ Այցը տեղի է ունեցել WEASA-ի օժանդակությամբ։
Այցի ընթացքում ՔՀԿ-ի կողմից նաև կազմակերպվել էին հանդիպումներ «Օրբելի» կենտրոնում, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում և Հանրային լրագրության ակումբում։


5-7.11.2025 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Սոֆիայի տեղեկատվական անվտանգության համաժողովին։


Ավստրիայի Պաշտպանության ազգային ակադեմիայի ու Պաշտպանության ակադեմիաների և անվտանգության հետազոտական ինստիտուտների կոնսորցիումի կողմից հրամարակվել է «Ամրապնդելով մարդկային անվտանգության վտանգների և ռիսկերի նկատմամբ դիմակայունությունը․ լավագույն փորձից դեմի ռազմավարություններ» գիրքը, որում տեղ է գտել ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանի համահեղինակած «Մարդկային անվտանգության համար հիբրիդային վտանգների նկատմամբ անհատական և հասարակական դիմակայունություն․ օրինակներ հակամարտություններում ներգրավված և հետհակամարտության փուլում գտնվող հասարակություններից» հոդվածը (անգլերեն)։


Հոկտեմբերի 20-21-ին Երևանում, իսկ այնուհետև՝ 23-24-ին Գորիսում «Հայաստանում ապատեղեկատվության հետ առնչվող սպառնալիքների նկատմամբ քաղաքացիական հասարակության կառույցների դիմակայունության զարգացում» ծրագրի շրջանակում տեղի ունեցան «Ինչպե՞ս է քաղաքացիական հասարակությունը կառուցում դիմակայունություն՝ ընդդեմ ապատեղեկատվության» թեմայով դասընթացներ՝ քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների համար։
Ծրագիրը հնարավորություն է ընձեռել շարունակելու 2023-ից «Եվրոպայի տուն» կազմակերպության հետ ընթացող համագործակցությունը՝ Լիտվայի զարգացման համագործակցության և ժողովրդավարության առաջխաղացման ծրագրի օժանդակությամբ։


12-14.10.2025 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Պրահայում կայացած Forum 2000 համաժողովին։


12-14.6.2025 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Պրահայում կայացած GLOBSEC համաժողովին։


10.6.2025 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանի հոդվածը ներառվել է Ռումինիայի եվրոպական ինստիտուտի «Գեոտնտեսական կամուրջների կառուցում՝ ԵՄ-Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա. հնարավորություններ Ռումինիայի համար» զեկույցում (անգլերեն)։

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԴԻՏԵԼ

«Հասարակական դիմակայունության զարգացում․ ներառական կառավարում և ռազմավարական հաղորդակցություն» ծրագրի գործընկեր փորձագետ Դալյա Բանկաուսկայտեի հարցազրույցը (ռուսերեն)։

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԸՆԹԵՐՑԵԼ

2024 թ. լույս տեսած «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ապատեղեկատվության դիմակայունության ցուցիչ» գիրքը (անգլերեն)։

«Ժամանակակից տեղեկատվական դաշտի ընկալումը» գիրքը (անգլերեն):

«Չորս պատմություն իշխանության մասին» գիրքը։

© 2019 - 2026 Քաղաքականության հետազոտական կենտրոն Հետևեք մեզ․
Facebook Twitter Youtube
Երևան 0011, Սերո Խանզադյանի փ. 119/1
հեռ․ 093 821185, էլ․ փոստ cps[at]centreforpolicystudies.org