2019 թ. հոկտեմբերի 7-ին Քաղաքականության հետազոտական կենտրոնը Հայաստանի Գործատուների հանրապետական միության հետ համատեղ կազմակերպել է քննարկում Հայաստան-ԵՄ համագործակցության ներկա կարգավիճակի ու սպասվող զարգացումների վերաբերյալ:
Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիկտոր Ենգիբարյանը և ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո դե լա Ռոսան: Տնտեսական ոլորտի օրենսդրության բարեփոխումների մասին զեկույցով հանդես եկավ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ Հովհաննես Իգիթյանը և Միքայել Զոլյանը, փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

gallery/fl