ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ.

 

- ժողովրդավարական արժեքների առաջխաղացումը, ժողովրդավարական քաղաքական դիսկուրսի, բազմակարծության զարգացումը,

- օրենքի գերակայության և քաղաքացիական ազատությունների ապահովմանը նպաստելը, քաղաքացիների իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը,

- քաղաքացիական հասարակության զարգացումը՝ գիտելիքի տարածման, իրազեկման մակարդակի բարելավման և հասարակական-քաղաքական գործընթացներում հասարակության ակտիվ ներգրավվածությունը խթանելու միջոցով,

- պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատանքի հաշվետվողականության բարձրացմանը նպաստելը,

- ներքաղաքական և տարածաշրջանային իրավիճակի, հանրային կառավարման, սոցիալ-տնտեսական, մշակութային ու այլ խնդիրների, ինչպես նաև համապատասխան միջազգային փորձի ուսումնասիրությունը և դրա հիման վրա հասարակության տեղեկացումն ու քաղաքականության առաջարկների մշակումը,

- տնտեսության բարեփոխումներին և կայուն զարգացմանը նպաստելը, ազատ շուկայական տնտեսության խթանումը՝ իրազեկման, խորհրդատվության և ուսուցման միջոցով,

- տարածաշրջանային ու միջազգային համագործակցությանն ու ինտեգրմանը Հայաստանի ներգրավվածության խթանումը, խաղաղության ամրապնդմանը նպաստելը,

- Հայաստանում հասարակագիտական կարողությունների զարգացումը և տվյալ ոլորտում միջազգային համագործակցության զարգացումը, հայ և օտարերկրյա փորձագետների միջև համագործակցության խթանումը,

- երիտասարդ փորձագետների ունակությունների և ներուժի զարգացմանը նպաստելը:

Քաղաքականության հետազոտական կենտրոնը հետազոտական և հանրային քաղաքականության անկախ հաստատություն է:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է

 

- գիտահետազոտական աշխատանքի, համակողմանի մշտադիտարկման, վերլուծությունների և կանխատեսումների միջոցով,

- հանրային քաղաքականության ուղղորդման, առաջարկների մշակման միջոցով,

- հակամարտությունների կանխարգելմանն ու լուծմանն ուղղված գործունեության միջոցով,

- գիտաժողովների, սեմինարների, քննարկումների, դասընթացների և թրեյնինգների կազմակերպման միջոցով,

- հետազոտությունների արդյունքների ու փորձագետների տեսակետների հրապարակման միջոցով՝ կայքում հրապարակելու, էլեկտրոնային փոստով բաժանորդներին ուղարկվող տեղեկագրի, ասուլիսների և այլ միջոցներով:


ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐԸ.

- անվտանգության հիմնահարցեր,
- տարածաշրջանային խնդիրներ,
- հակամարտություններ և խաղաղարարություն,
- ժողովրդավարացում, փոխակերպում և արդյունավետ կառավարում,
- քաղաքացիական հասարակություն,
- տնտեսություն և բիզնես,
- լրատվամիջոցների մշտադիտարկում: