CPS logo
Գլխավոր էջ Մեր մասին Հրապարակումներ Նախագծեր Այլ նյութեր ENGLISH
Հետևեք մեզ․
Facebook Twitter Youtube

ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ապրիլին տեղի կունենա «Հանրային ծառայողների հմտությունների զարգացում․ հանրային քաղաքականության մշակում և գնահատում» ծրագրով նախատեսված դասընթացը։ Ներկայումս ընթանում են նախապատրաստական աշխատանքները։


Գերմանիայի արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ՝ «Ճգնաժամային մոդելավորում հանուն խաղաղության» կազմակերպության հետ համատեղ իրականացված «Մեդիագրագիտության և ժողովրդավարական դիմակայունության առաջխաղացում» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 5-ին կազմակերպվել է «Ապատեղեկատվություն և կեղծ խոսույթներ․ հիբրիդային սպառնալիքներ» թեմայով համաժողովը, որը հեռարձակվել է 1in.am-ի կողմից։ Համաժողովի առաջին նիստի՝ «Անվտանգության հակադրումը ժողովրդավարությանը․ քաղաքական իրավիճակի և արտաքին քաղաքականության վերաբերյալ կեղծ խոսույթները» թեմայով մասնակիցների ելույթները նաև հրապարակվել են «Առավոտ» օրաթերթում՝ դեկտեմբերի 12-ին և 13-ին։ Դեկտեմբերի 15-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում կազմակերպվել է նաև «Ժողովրդավարություն և անվտանգություն» թեմայով փորձագիտական քննարկումը՝ գործընկեր փորձագետների մասնակցությամբ։ Բացի այդ, ծրագրի շրջանակում կազմակերպվել են առցանց քննարկումներ հայաստանյան և օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ՝ դեկտեմբերի 11-ին՝ «Սոցիալական ԶԼՄ-ների դերը ապատեղեկատվության սկզբնավորման և տարածման գործում», իսկ դեկտեմբերի 18-ին՝ «ՀՀ-ԵՄ համագործակցության վերաբերյալ ապատեղեկատվությունը և կեղծ խոսույթները» թեմայով։
Հոկտեմբերի 23-ից 27-ը ՔՀԿ-ի և գործընկեր փորձագետներն այցելել էին Գերմանիա։ Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ ապատեղեկատվության ոլորտն ուսումնասիրող հետազոտողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ՀՀ-Գերմանիա և ՀՀ-ԵՄ հարաբերությունների և դրանց առաջխաղացման հնարավորությունների մասին քննարկումներ պաշտոնյաների և հետազոտական կառույցների ներկայացուցիչների հետ։ Խմբի համար նաև ընդունելություն է կազմակերպվել Գերմանիայում ՀՀ դեսպանատանը, որտեղ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ քննարկումը ևս անդրադարձավ հայ-գերմանական երկկողմ հարաբերություններին և ՔՀԿ կողմից իրականացվող ծրագրին։
Ծրագրի շրջանակում կազմակերպվել են մեդիագրագիտության դասընթացներ․ սեպտեմբերի 26-ին՝ Երևանում, սեպտեմբերի 30-ին՝ Արմավիրում, հոկտեմբերի 14-ին և 15-ին՝ Գյումրիում՝ մասնակիցների երկու խմբերի հետ, նոյեմբերի 25-ին՝ Իջևանում, նոյեմբերի 26-ին՝ Թալինում, դեկտեմբերի 16-ին՝ Մասիսում, դեկտեմբերի 17-ին՝ Վանաձորում, և դեկտեմբերի 26-ին՝ դարձյալ Երևանում։ Դասընթացների 175 մասնակից՝ դասավանդողներ, երիտասարդ ակտիվիստներ և ուսանողներ, ստացել են հավաստագրեր։
Ծրագրի ընթացքում պլանավորված է նաև հրապարակել վերլուծական հոդվածներ՝ նվիրված զինված հակամարտությունների և ՀՀ-ԵՄ համագործակցության վերաբերյալ ապատեղեկատվությանը, հակաժողովրդավարական քարոզչությունում ինքնության խնդիրների չարաշահմանը և սոցիալական ցանցերի դերին։


19.12.2023 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում տեղի ունեցած քննարկմանը՝ «Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթաց․ ընթացիկ փուլ» թեմայով։


1.12.2023 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանի հարցազրույցը 1in.am-ում. «ԵԱՀԿ-ն Երևան-Բաքու երկկողմ շփում է քարոզում. եռանախագահների գործը ո՞րն է հիմա»։


9-10.11.2023 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը զեկույցով է հանդես եկել Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի կովկասյան հետազոտությունների ինստիտուտի կազմակերպած «Հարավային Կովկասը «Zeitenwende»-ին՝ «դարաշրջանային շրջադարձին» հետևած ժամանակահատվածում» թեմայով գիտաժողովում:

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԴԻՏԵԼ

Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած «Ապատեղեկատվություն և կեղծ խոսույթներ․ հիբրիդային սպառնալիքներ» համաժողովը։

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԸՆԹԵՐՑԵԼ

«Ժամանակակից տեղեկատվական դաշտի ընկալումը» գիրքը (անգլերեն):

«Չորս պատմություն իշխանության մասին» գիրքը։

«2021 թ․ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ապատեղեկատվության դիմակայունության ցուցիչ» գիրքը (անգլերեն)։

© 2019 - 2024 Քաղաքականության հետազոտական կենտրոն Հետևեք մեզ․
Facebook Twitter Youtube
Երևան 0011, Սերո Խանզադյանի փ. 119/1
հեռ․ 093 821185, էլ․ փոստ cps[at]centreforpolicystudies.org