|
Նոյեմբերի 27. ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Վարշավայում տեղի ունեցած «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ապատեղեկատվության դիմակայունության ցուցիչ» գրքի նոր թողարկման շնորհանդեսին։
Գիրքը լույս է տեսել Եվրասիայի պետությունների անցումային շրջանի հետազոտությունների կենտրոնի (Լեհաստան) փորձագետների խմբագրմամբ՝ Միջազգային վիշեգրադյան հիմնադրամի օժանդակությամբ։ Շարունակելով 2018 և 2021 թթ․ հրապարակված նույնանուն հրապարակումների շարքը, այն անդրադառնում է Արևելյան Գործընկերության երկրներում, ինչպես նաև Լեհաստանում, Հունգարիայում, Չեխիայում և Սլովակիայում ապատեղեկատվության հետ կապված իրավիճակին։ Այն կարելի է անվճար ներբեռնել, ինչպես նաև ծանոթանալ հայերեն ամփոփագրին։
Հուլիսի 18. Լույս է տեսել «Տղամարդկության ընկալումները Հարավային Կովկասում» գիրքը, որում ներառված է ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանի հոդվածը։ Այն կարելի է անվճար ստանալ Բյոլի հիմնադրամի գրասենյակից (հեռ․ 010 58 32 34)։
Հունիսի 17. ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանի հարցազրույցը «Նոյան տապան» լրատվականում։
Հունիսի 1. ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանի հարցազրույցը 1in.am-ում. «Մոսկվան այստեղ բախումներ հրահրելու ծրագիր ունի»։
Ապրիլի 4. ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանի «Արտաքին և տնտեսական քաղաքականության դիվերսիֆիկացիա․ Հայաստանի առաջնահերթ խնդիրը» հոդվածը ներառվել է Ռումինիայի եվրոպական ինստիտուտի «Սևծովյան տարածաշրջան. սիներգիայից ռազմավարություն։ Հնարավորությունների և մարտահրավերների գնահատում» զեկույցում (անգլերեն)։
Մարտի 26. ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանի հարցազրույցը 1in.am-ում. «Որոշ ուժեր սահմանամերձ գյուղերում զբաղված են խառնակչությամբ և խուճապ տարածելով»։
Մարտի 19. ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը հարցազրույցով է հանդես եկել «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնում․ «Մեր դեմ նպատակաուղղված տեղեկատվական հարձակումները շարունակվում են»։
|
|
|
|