CPS logo
Գլխավոր էջ Մեր մասին Հրապարակումներ Նախագծեր Այլ նյութեր ENGLISH
Հետևեք մեզ․
Facebook Twitter Youtube

ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ապրիլի 8-ից 12-ը տեղի ունեցավ «Հանրային ծառայողների հմտությունների զարգացում․ հանրային քաղաքականության մշակում և գնահատում» ծրագրի շրջանակում Միջազգային վիշեգրադյան հիմնադրամի և Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ի աջակցությամբ կազմակերպված դասընթացը։
Ապրիլի 10-ին նաև տեղի է ունեցել քննարկում՝ դասընթացին մասնակցող հանրային ծառայողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, գործընկեր փորձագետների, ինչպես նաև Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի, Սլովակիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկի և Լեհաստանի Հանրապետության դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի ղեկավար Մարչին Ռուժիցկու մասնակցությամբ։ Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան մասնագիտական վերապատրաստման առկա կարիքների գնահատմանը և փորձագիտական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
Գործընկեր փորձագետների հարցազրույցները և այլ նյութեր ևս շուտով կհրապարակվեն։

4.4.2024 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանի «Արտաքին և տնտեսական քաղաքականության դիվերսիֆիկացիա․ Հայաստանի առաջնահերթ խնդիրը» հոդվածը ներառվել է Ռումինիայի եվրոպական ինստիտուտի «Սևծովյան տարածաշրջան. սիներգիայից ռազմավարություն։ Հնարավորությունների և մարտահրավերների գնահատում» զեկույցում (անգլերեն)։


4.4.2024 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումներին։


26.3.2024 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանի հարցազրույցը 1in.am-ում. «Որոշ ուժեր սահմանամերձ գյուղերում զբաղված են խառնակչությամբ և խուճապ տարածելով»։


26.3.2024 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում տեղի ունեցած քննարկմանը՝ մարտի 23-ին և 24-ին Տավուշ կատարած այցի մասին։


22.3.2024 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մի խումբ գործընկեր փորձագետների հետ Եղեգնաձոր կատարած այցի ընթացքում հանդիպել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի և առաքելության այլ անդամների հետ։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։


19.3.2024 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը հարցազրույցով է հանդես եկել «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնում․ «Մեր դեմ նպատակաուղղված տեղեկատվական հարձակումները շարունակվում են»։


18.3.2024 ՔՀԿ-ն միացել է հասարակական կազմակերպությունների հայտարարությանը՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատներից հրաժարվելու անթույլատրելիության վերաբերյալ։


16.2.2024 Հրապարակվել է կազմակերպության 2023 թ. գործունեության մասին հաշվետվությունը։

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԴԻՏԵԼ

Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած «Ապատեղեկատվություն և կեղծ խոսույթներ․ հիբրիդային սպառնալիքներ» համաժողովը։

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԸՆԹԵՐՑԵԼ

«Ժամանակակից տեղեկատվական դաշտի ընկալումը» գիրքը (անգլերեն):

«Չորս պատմություն իշխանության մասին» գիրքը։

«2021 թ․ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ապատեղեկատվության դիմակայունության ցուցիչ» գիրքը (անգլերեն)։

© 2019 - 2024 Քաղաքականության հետազոտական կենտրոն Հետևեք մեզ․
Facebook Twitter Youtube
Երևան 0011, Սերո Խանզադյանի փ. 119/1
հեռ․ 093 821185, էլ․ փոստ cps[at]centreforpolicystudies.org