gallery/fl

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ


Այս նախագծի հիմքում ընկած է կառավարման համակարգի և ոլորտային բարեփոխումների իրականացման նպատակով Եվրամիության հետ համագործակցության, մասնավորապես Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված հնարավորությունների իրագործման կարևորության մասին պատկերացումը:

 

Նախագծի շրջանակում կազմակերպվել էին քննարկումներ «Հայաստան-ԵՄ համագործակցության ներկա կարգավիճակը ու սպասվող զարգացումները» և «Եվրոպայում համակարգի փոփոխությունից 30 տարի անց. պատմական դասեր և ժամանակակից մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմաներով: Հետագա միջոցառումները հետաձգվել էին համաճարակի պատճառով: Ներկայումս իրականացվող «Վիշեգրադյան քառյակի փորձը Հայաստանում բարեփոխումների առաջխաղացման համար» նախագիծը դարձյալ հիմնված է ԵՄ-ի հետ համագործակցության կարևորության մասին պատկերացման վրա:

 

Այս նախագծի հետ է կապված նաև Արևելյան գործընկերությանը նվիրված «EaP Monthly Bulletin» ամսաթերթը, որի նպատակն է Արևելյան գործընկերության երկրներում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանումը, տարածաշրջանն ուսումնասիրող փորձագետների ու քաղաքացիական հասարակության կառույցների միջև համագործակցության խթանումը, ինչպես նաև վերլուծական նյութերի տարածումը: