17/2/2021 Արևելյան գործընկերության հետազոտական կառույցների ցանցի շրջանակում ՔՀԿ-ն Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի հետ համատեղ կազմակերպել է Հայաստանում օրենքի գերակայությանը նվիրված խորհրդակցություն ՀՀ և ԵՄ պաշտոնյաների, իրավաբանների և հասարակական գործիչների մասնակցությամբ։
Նմանատիպ խորհրդակցություններ տեղի են ունեցել նաև Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։ Արդյունքները կքննարկվեն ԵՄ-ում Պորտուգալիայի նախագահության ընթացքում կազմակերպվելիք ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում՝ փորձագիտական համաժողովում։
11/2/2021 ՔՀԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Freedom House-ի կազմակերպած «Ժամանակակից ընկալումները ժողովրդավարության, մարդու իրավունքների ու անվտանգության հարաբերակցության մասին հետպատերազմյան Հայաստանում: Ճշմարիտ, թե՞ կեղծ» քննարկմանը։
5/2/2021 ՔՀԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Մեդիա կենտրոնի կազմակերպած «2020 թվականի հակաարևմտյան, հակալիբերալ տրամադրությունները Կովկասում. պրոպագանդայի խոհանոցի ներսում» քննարկմանը։
26/1/2021 Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկը և դեսպանատան խորհրդական Պավոլ Պոպյակն այցելել են ՔՀԿ գրասենյակ: Քննարկվել են Սլովակիայի հետազոտական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները և այլ հարցեր:
Լրացուցիչ տեղեկություններ
30/12/2020 ՔՀԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Մեդիա կենտրոնի կողմից կազմակերպված «Դավադրության տեսությունը քաղաքական պայքարի գործիք» քննարկմանը:
19-23/11/2020 ՔՀԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի նախաձեռնությամբ ստեղծվող Արևելյան գործընկերության հետազոտական կենտրոնների ցանցի քննարկումներին:
3/11/2020 ՔՀԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը Բուխարեստի «New Europe College»-ի, Բեռլինի «Wissenschaftskolleg»-ի և Սանտ-Գալենի համալսարանի Եվրոպայի կառավարման և մշակույթի հետազոտական կենտրոնի կազմակերպած «‘Shades of Grey’: Inquiries into Informal Practices in the Black Sea Region since the Eighteenth Century» համաժողովում հանդես է եկել «Հանցագործ աշխարհը ԽՍՀՄ-ում և ետխորհրդային տարածքում» զեկույցով:
28/2/2020 ՔՀԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի կազմակերպած «Youngsters’ Livelihoods and Movements in Peripheralised Regions» թեմայով կոնֆերանսում հանդես է եկել «Հայ երիտասարդությունը Թավշյա հեղափոխությունից առաջ և հետո» զեկույցով:
4/11/2019 ՔՀԿ-հ կազմակերպել է քննարկում «Եվրոպայում համակարգի փոփոխությունից 30 տարի անց. պատմական դասեր և ժամանակակից մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմայով:
7/10/2019 ՔՀԿ-ն Հայաստանի Գործատուների հանրապետական միության հետ համատեղ կազմակերպել է քննարկում Հայաստան-ԵՄ համագործակցության ներկա կարգավիճակի ու սպասվող զարգացումների վերաբերյալ:
Բաժանորդագրվել նոր հրապարակումներին և միջոցառումների հայտարարություններին